«Բողոքի ակցիա տրանսպորտի նախարարության դիմաց» անվանմամբ ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն:
«Բողոքի ակցիա կապված տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ: Եթե իրականում դեմ եք թանկացմանը, ապա խնդրում ենք հավաքվել նախարարության դիմաց վաղը ժամը 11:00-ին: Հակառակ դեպքում կարող եք չբողոքել»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր որոշվել է տրանսպորտի նոր սակագինը:
Նշենք, որ բողոքի ակցիայի վայրը տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի դիմաց, ժամը մնացել է անփոփոխ: