Խոյ– Ֆինանսական գործերում հաջողությունը կուղեկցի Ձեզ ամռան սկզբում, սակայն ամռան կեսերին կարող են առաջանալ որոշ ֆինանսական դժվարություններ: Այդ ընթացքում հարկավոր է ավելի ուշադիր վերաբերվել պայմանագրերի կնքմանը նոր գործընկերների հետ և հանգամանորեն ստուգել ինֆորմացիան:Անձնական հարաբերություններում աստղագուշակները զգուշացնում են Խոյերին լուրջ փոփոխությունների մասին։ Դուք պետք է կարևոր որոշում կայացնեք, որն ամբողջովին կփոխի Ձեր կյանքը:


Ցուլ– Ամռանը Ձեզ սպասվում են բազմաթիվ հնարավորություներ: Գլխավորն այն է, որ ժամանակին դրանք նկատեք և բաց չթողնեք պահը: Ի հայտ կգա գերազանց շանս Ձեր եկամուտների մակարդակը մի քանի անգամ բարձրացնելու համար: Ցուլերին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ և բացահայտումներ: Մի վախեցեք նոր հետաքրքրություններից, բացվեք աշխարհի առջև, և հաջողությունը երաշխավորված է:

Երկվորյակներ– Ամառը Երկվորյակներին կուրախացնի հագեցած իրադարձություններով: Շատերի մոտ կառաջանա ռեալ հնարավորություն` բոլոր ցանկությունները և երազանքները կատարելու համար: Հաջողությունը կլինի Ձեր կողմը:Անձնական հարաբերություններում ի հայտ կգան շատ հետաքրքիր ծանոթություններ և ընտանեկան կյանքը դասավորելու հնարավորություններ: Գլխավորը՝ չշտապել ընտրության մեջ:

Խեցգետին– Ամռանը Ձեզ սպասվում են ուղևորություններ` կապված աշխատանքի հետ: Դա գերազանց հնարավորություն է փորձ ձեռք բերելու և ծառայողական աստիճաններով վեր բարձրանալու համար: Կիրառելով ստացած գիտելիքները, Դուք կարող եք մեծացնել Ձեր եկամուտները և արժանանալ գործընկերների հարգանքին: Այսպիսի ուղևորությունները կազդեն նաև Ձեր անձնական կյանքի վրա: Ա՛յ, իսկ դրանից կստանա՞ք օգուտ, թե՞ ոչ, պետք է որոշեք միայն Դուք:

Առյուծ– Ամռան սկզբում շատ գումար մի ծախսեք, հակառակ դեպքում չեք խուսափի պարտքերից: Ընտանեկան կյանքը կընթանա սովորական հունով, բայց, իհարկե, չեք խուսափի վերելքներից և վայրէջքներից: Հարաբերությունները Ձեր և Ձեր կեսի միջև կախված կլինեն միայն Ձեզանից:

Կույս– Ամառը Կույսերի համար կարող է դառնալ աճի և ծառայողական աստիճանով վեր բարձրանալու ժամանակ: Կարժանանաք ղեկավարության աջակցությանը և կավելացնեք Ձեր եկամուտները: Հակառակ սեռի հետ հարաբերություններում անընդհատ տեղի կունենան տարաձայնություններ: Որպեսզի խուսափեք դրանից, Կույսերին հորոսկոպը խորհուրդ է տալիս զբաղվել ինքնազարգացմամբ և հոգևոր պրակտիկայով:

Կշեռք– Ամռան սկզբում շատերին սպասվում է լարված ժամանակ: Եթե Դուք լրջորեն չմոտենաք Ձեր պարտականությունների կատարմանը, ապա կարող եք կորցնել աշխատանքը և ստաբիլ եկամուտը:Հարաբերություններում չարժե դրսևորել ավելորդ նախաձեռնություն, հակառակ դեպքում այն կդիտվի՝ որպես ուրիշի տեղը որոշում կայացնելու փորձ:

Կարիճ– Եթե Դուք վստահեք Ձեր ինտուիցիային, ապա Ձեզ մոտ շանս կառաջանա արժանանալ տիեզերքի աջակցությանը, ինչպես նաև՝ հասնել հաջողության և ֆինանսական բարվոքության շատ ավելի արագ: Կարևոր հարցեր լուծելիս լսեք Ձեր ներքին ձայնին: Սակայն ընտանեկան կյանքի մասին մոռանալ պետք չէ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հանգստանալ ընտանիքի հետ ամռան սկզբին, որը կօգնի ամրապնդել հարաբերությունները զուգընկերոջ հետ

Աղեղնավոր–Ամռան սկզբին Դուք գերազանց հնարավորություն կունենաք մեծացնելու Ձեր եկամուտները: Դա հնարավոր է՝ լինի ոչ թե Ձեր աշխատանքի վայրում, այլ մի այլ տեղ: Բաց եղեք և մի մերժեք այլ աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները: Հարաբերություններում աշխատեք ավելի շատ վստահել Ձեր երկրորդ կեսին: Հորոսկոպը զգուշացնում է Աղեղնավորներին. Ձեր խանդը կարող է քանդել այն, ինչ ունեք: Միայն դրսևորելով հարգանք և համբերատարություն՝ Ձեզ կհաջողվի պահպանել սիրո և երջանկության մթնոլորտը:

Այծեղջյուր– Դեռ ժամանակը չէ հանգստանալու, այլապես կկորցնեք հաստատված տեմպը: Կհանգստանաք աշնանը։Բազմաթիվ հանդիպումները և ծանոթությունները կարող են շեղել Ձեզ ճիշտ ճանապարհից: Մինչև նոր հարաբերություններ սկսելը քննեք իրավիճակը և մտածեք, թե ինչ եք ուզում համատեղ կյանքից:

Ջրհոս– Եթե Դուք երազել եք սկսել սեփական գործ կամ ամբողջովին փոխել գործունեության բնագավառը, ապա ավելի լավ է դա սկսել գալիք ամռան սկզբին։Մի սահմանափակեք Ձեզ շփումներում և մի անցկացրեք ազատ ժամանակը միայնության մեջ: Վստահեք տիեզերքին, և այդ ժամանակ նա Ձեզ գեղեցիկ նվեր կմատուցի:

Ձկներ– Սկսեք այնպիսի գործ, որը Ձեզ իսկապես հաճույք կպատճառի:Անձնական կյանքում ամեն ինչ հարթ և հանգիստ կընթանա: Սակայն պետք չէ մոռանալ անակնկալների մասին: Հենց անակնկալներն ընդունակ կլինեն ամրապնդելու Ձեր հարաբերությունները: Եղեք ավելի ռոմանտիկ և ուշադիր: