Թեհրանը պատրաստ է Բաքվին բժշկական սարքավորումներ տրամադրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
«Մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք բարեկամական Ադրբեջանին անհրաժեշտ սարքավորումներ տրամադրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- հայտարարել է Ռոհանին, հետևում է նրա կայքում հրապարակված հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունից:
Իր հերթին, Ալիևը ողջունել է կորոնավիրուսին հակազդելու Իրանի փորձից օգտվելու առաջարկը:
Նախագահները անդրադարձել են նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մաս հանդիսացող Աստարա-Ռեշտ ճանապարհի հատվածի կառուցմանը, որը նախատեսված է Հյուսիսային Եվրոպան միացնելու Հարավարևելյան Ասիային, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները միավորելու համար:
Ըստ Ադրբեջանի նախագահի, չնայած կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներին, կողմերը քննարկում են ճանապարհի այդ հատվածը տեսակոնֆերանսի ձևաչափով բացելու տարբերակը: