«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում սպանդանոցային մորթի մասին օրենքը, որը հետաձգվել էր ընդամենը հինգ ամսով՝ այն հաշվարկով, որ մարզերում կառուցվեին նոր սպանդանոցներ և հասանելի լինեին անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին:


Մարզպետարանները արդեն իրազեկում են մսավաճառներին և ֆերմերներին, որ նրանք նախապատրաստվեն նոր կարգավորումներին: Սակայն որոշ ֆերմերներ և մսավաճառներ համոզված են, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ օրենքի գործադրումը պետք է կրկին հետաձգել, քանի որ սպանդանոցներ չեն կառուցվել կամ կառուցվել են ոչ բավարար քանակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: