Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը երախտագիտություն է հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի արվարձաններում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ նրանց ուղարկած ցավակցությունների համար։

Այս մասին նշվում է ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։