Մեր օրերում ամուսնանալն այդքան էլ հեշտ գործ չէ։ Նախկինում բոլորը տառապում էին ամուսնության հողի վրա ու ուզում էին ամուսնանալ, որքան հնարավոր է, շուտ, քանի դեռ տանը մնացած չէին համարվել։ Այժմ մարդիկ ամուսնանում են ոչ թե պարզապես ամուսնանալու, այլ երջանիկ լինելու համար։ Իսկ ո՞րն է ամուսնանալու ճիշտ ժամանակը. դժվար է ասել։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է այս մասին ասում Ձեր կենդանակերպի նշանը։

Խոյ

Խոյերի համար չափազանց կարևոր է կյանքի ուղեկից ունենալը, բայց, միաժամանակ, նրանց դուր է գալիս մտածել, որ ոչ ոքից կախված չեն: Խոյերը սովորաբար ամուսնանում են 20 տարեկանին մոտ և երջանիկ են լինում:

Ցուլ
Ցուլերի համար միշտ առաջնահերթն ընտանիքի կայունությունն է: Հարաբերություններ, ամուսնություն և սիրած էակ, որն իրենց կսպասի տանը. սա հենց այն է, ինչին ձգտում են Ցուլերը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ամուսնանում են 25 տարեկանում:

Երկվորյակ
Երկվորյակները երազում են այնպիսի սիրո մասին, որը կգերազանցի իրենց բոլոր ռոմանտիկ ակնկալիքները: Նրանք իրենց կյանքի ուղեկցին բավական վաղ են հանդիպում, բայց ուշ են ամուսնանում՝ 35 տարեկանում:

Խեցգետին
Խեցգետիններն իրենց կյանքի ուղեկցին գտնում և ամուսնանում են 30 տարեկանում:

Առյուծ
Չնայած Առյուծները սիրառատ են, նրանց շատ ժամանակ է պետք՝ այն միակին գտնելու համար, որի հետ ցանկանում են ամուսնանալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ամուսնանում են 30 տարեկանում:

Կույս
Կույսերի համար կյանքում ամենակարևորն ընտանիքն է, այդ պատճառով նրանք հնարավորինս վաղ են ամուսնանում: Սովորաբար՝ 20-25 տարեկանում: Ընտանեկան կենցաղը միայն երջանկություն է բերում Կույսերին:

Կշեռք
Կշեռքները սիրառատ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վաղ են ամուսնանում՝ 20 տարեկանում: Նրանք նաև աստղագիտության երկրպագու են և հաճախ նկատում են, որ Կենդանակերպի իրենց նշանի մասին գրվածը ճշմարտություն է:

Կարիճ
Կարիճները սովորաբար մինչև հասուն տարիք անկախ են ուզում մնալ: Ամեն դեպքում, կրքոտ էությամբ Կարիճները կարող են տրվել զգացմունքին և բավական վաղ ամուսնանալ: Նրանք ամուսնանում են կա՛մ 20 տարեկանում, կա՛մ 35-ից հետո:

Աղեղնավոր
Մի փորձեք շտապեցնել Աղեղնավորին, եթե ուզում եք ապագայում ամունանալ նրա հետ, քանի որ նրա համար չափազանց կարևոր է զգալ սեփական ազատությունը: Աղեղնավորի համար ամուսնության կատարյալ տարիքը 30-ն է:

Այծեղջյուր
Այծեղջյուրների համար կարևոր է մինչև ամուսնությունը հարմարավետ ու անվտանգ զգալ ընտրյալի կողքին: Նրանք պետք է հասկանան, որ կարող եք համակերպվել իրենց ամենամութ կողմերին: Այծեղջյուրների համար 25-30 տարեկանը կատարյալ տարիք է ամուսնության համար:


Ջրհոս
Ջրհոսներն առանձնանում են էներգիայով և էնտուզիազմով: Նրանց խորհուրդ չի տրվում ամուսնանալ վաղ տարիքում, սակայն, չնայած դրան, Ջրհոսները հաճախ տրվում են զգացմունքներին և ամուսնանում 20 տարեկանում:

Ձկներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին լուրջ հարաբերությունները կարող են վախեցնել, այդ պատճառով նրանք կամուսնանան, երբ պատրաստ լինեն: Հիմնականում Ձկներն ամուսնանում են 30 տարեկանում: