«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի գյուղատնտեսության համար սպասվում է բավական չորային տարի, քանի որ Հայաստանի ջրամբարներում առկա ջրի քանակը էականորեն պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Նույնիսկ Սևանա լճի մակարդակն է 3 սանտիմետրով ցածր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Սա նշանակում է, որ ջրի կառավարումը պետք է իրականացվի ավելի արդյունավետ և արդար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: