Ռուսաստանում այսօր տեղի ունեցած սարսափելի վթարը խլել է Չարենցավանի մի ողջ ընտանիքի անդամների կյանք։ Վաղ լուսաբացին՝ ժամը 4։45-ին, Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային մայրուղու 726-րդ կլիմոմետրին՝ Նովոնիկոլայեվյան շրջանում, Չարենցավանի նախկին բնակիչ, 38-ամյա Գառնիկ Բադալյանի վարած "Օփել" մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհահատված եւ բախվել մսամթերք տեղափոխող բռնատար մեքենային։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պաշտոնական կայքը:

Հարվածից մարդատար մեքենան սկսել է այրվել, ինչի հետեւանքով ուղեւորները չեն կարողացել դուրս գալ եւ մահացել են։

Մեքենայում եղել են նաեւ Գառնիկ Բադալյանի կինը, չորսամյա որդին եւ հինգամյա դուստրը։ Բոլոր չորս ուղեւորվներն են տեղում մահացել են այրվածքներից։

Բեռնատարի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Գառնիկ Բադալյանի ընտանիքը բնակվում էր Վոլգոգրադի նահանգի Սվետլիյ Յար ավանում։

Ռուսական որոշ աղբյուրների փոխանցմամբ, տեղի իրավապահները պնդում են, որ վթարի մեղավորը "Օփելի" վարորդ Գառնիկ Բադալյանն է եղել։