Գեղարվեստական ծրագիրը Ծիծեռնակաբերդում ավարտվել է․ իսկ օգտատարերը շարունակում են կիսվել իրենց տպավորություններով։ Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորումը, ինչպես հայտնեց հաղորդավար Կարեն Քոչարյանը կատարել է C-squared թիմը․ հուշահամալիրում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել։
Ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են կատարել նաև մինչև լուսաբաց ուղիղ եթեր ապահովող խմբի անդամները․ «Որոշ հուշարձաններ շնչում են: Մենք դա զգում ենք այստեղ»։