ԱՄՆ Կենտուկի նահանգից 43-ամյա բուժքույր Մեգան Հարփոուլը հիվանդացել է կորոնավիրուսային ինֆեկցիայով եւ պատմել իր ախտանիշների մասին: Նրա խոսքով՝ իրեն այնպես էր զգում՝ ասես ոսկորները կոտրվեին:
Ինչպես հայտնում է New York Post պարբերականը, նրա մոտ վարակման ախտանիշները հայտնվել են մարտի վերջին՝ ուժեղ հազ, բարձր ջերմություն եւ դիաերա: Ինչ-որ պահի նա խեղդվում էր սեփական խորխից:
«Ամբողջ մարմինս այնպես էր ցավում, որ թվում էր ոսկորներս կոտրվում են: Ես մտածում էի, որ կմահանամ»,- ասել է Հարփոուլը:
Ռենտգենը ցույց է տվել, որ նրա մոտ թոքաբորբ էր զարգացել: Ընդ որում՝ նա չի ցանկացել մնալ հիվանդանոցում, քանի որ որդին տանը մենակ էր, եւ նրա մոտ նույնպես վարակման նշաններ էին հայտնվել: Բժիշկները համաձայնվել են Հարփոուլին տուն ուղարկել եւ դեղորայք են նշանակել:
Հիմա նա ապաքինվում է, բայց դեռ ամբողջությամբ չի առողջացել:
Նրա խոսքով՝ ինքը վախենում է քիչ ուսումնասիրված վիրուսի երկարաժամկետ հետեւանքներից:
«Կունենա՞մ շնչառական խնդիրներ: Իմունիտետս կնվազի՞: Ոչ մեկը չգիտի, թե ինչպիսի հետեւանքներ կլինեն, քանի որ նոր վիրուսի մասին առայժմ չափազանց քիչ տեղեկություններ կան»,- ասել է նա: