Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչ պայմաններում է ապրում 82-ամյա Արտուշ Միրզոյանը, ում վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կեսգիշերն անց ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին իրավապահ մարմինները թույլ չէին տվել Արտուշ Միրզոյանին բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ հաշվի առնելով պարետատան սահմանափակումները:
Թեմայի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ծավալվեցին նաև համացանցում: