Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուսնանալ ցանկացող հայ երիտասարդ սպային տալիս ենք ընդամենը 100.000 ՀՀ դրամ միանվագ օգնություն և հպարտորեն ու խրոխտ խոսում ու խոսում...
Այդ սպաներին պետք է տրամադրվի 20 անգամ ավելի գումար, պարոնա՛յք:
Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ լավ գիտեք, թե որտեղից կարելի է գտնել այդ գումարները...
Մենք պարտավոր ենք հնարավորինս աջակցել Զինված ուժերի սպայական կազմին՝ ելնելով այն համոզմունքից, որ բանակի հիմքը սպայական կազմն է, և այդ հիմքը պետք է շատ ամուր ու հուսալի լինի...»: