Օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետարանում։ Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Ինչպես տեղի մեր աղբյուրն է պատմում, իրար են «դնգստել» քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը եւ նորաստեղծ աուդիտորական բաժնի պետ Արա Համբարձումյանը։ «Նորաթուխ» պետը որոշել է ահաբեկել Կնյազ Մանասյանին՝ հայտարարելով, թե բնակկոմունալ բաժնում կան ավելորդ հաստիքներ, այլ խոսքով՝ մեռած հոգիներ։Սա հարուցել է Մանասյանի զայրույթը։
Լեզվակռիվը վերածվե է հայհոյախառն քաշքշոցի եւ ծեծկռտուքի։ Աղմուկը լսելի է եղել ողջ շենքով մեկ։ Ասում են, քաղաքապետը այս «բռնցքամարտը» դիտել, ավելի ճիշտ, ունկնդրել է իր աշխատասենյակում հանգիստ նստած՝ չփորձելով աշխատողներին կարգի հրավիրել։ Պատճառը շատ պարզ է, քաղաքապետը նպատակ ունի «փուռը տալու» Կնյազ Մանասյանին եւ նրա տեղը նշանակելու իր բարեկամներից մեկին՝ Էդիկ Աթոյանին»,- գրում է «Իրատես de facto»-ն: