ՄԱԿ-ում Ամերիկայի դեսպանի թեկնածու Սամանթա Փաուերը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ նշել է, որ Ցեղասպանության դեպքերի փաստերը պետք է պարզվեն վերլուծության ընթացքում: Այս մասին փոխանցում է Asbarez.com-ը:

Նա այս մասին նշել է` պատասխանելով հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենեդեսի հարցերին, ով հիշեցրել է Փաուերին ցեղասպանության նկատմամբ ունեցած իր դիրքորոշման մասին:

Փաուերը կարևոր դեր է խաղացել սենատոր Օբամայի`2008 թվականի ընտրարշավում հայերի ցեղասպանության դատապարտման հայտարարության մեջ: Նա նաև կատարել է տեսագրություն, որտեղ Օբաման հանդես է գալիս այդ հայտարարությամբ, որտեղ նշում է «հայերի ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևին իր օժանդակության, իր պատրաստակամության մասին որպես նախագահ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերին և կոչ է արել գործողություններն անվանել իրենց անուններով և խոսել ճշմարտության մասին»:

Սակայն հետագայում Փաուերը, ինչպես նաև Օբամայի ամբողջ անձնակազմը, չհետապնդեց հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացին:

«Արդյոք ցեղասպանությունը ցեղասպանություն է, երբ բոլոր փաստերը բերում են եզրակցության, որ այն տեղի է ունեցել, թե այն այդպիսին է միայն այն ժամանակ, երբ հարմար է մեզ ճանաչել այն որպես ցեղասպանություն»,- հարցրել է Մենենդեսը, ինչի պատասխան Փաուերը նշել է, որ «անցյալը, փաստերը կպարզվեն վերլուծության արդյունքում»:

«Եվ վերլուծության արդյունքում ստանանք փաստեր, այն կանվանեք ցեղասպանություն» Մենենդեսի հարցին Փաուերը պատասխանել է «Ես այդպես եմ կարծում, այո»:

«Արդյոք մարդու իրավունքների խախտումները կախված է այն բանից, թե որտեղ է այն տեղի ունեցել, թե դա ընդհանուր է»,- հարցրել է Մենենդեսը, ինչին Փաուերը պատասխանել է, որ ընդհանուր է:

«Ես կարծում եմ Դուք ինձ հասկացաք, թե ես ինչու եմ տալիս այդ հարցերը և ես հուսով եմ, որ Ձեր անցյած պատմությունը այս կապակցությամբ անկախ այն դերից, որ Դուք խաղալու եք, չի նվազեցնի Ձեր ջանքերը հարցը միջազգային դարձնելու համար, թե ինչու պետք է ցեղասպանությունը կոչվի ցեղասպանություն, երբ պատմական փաստերը ապացուցում են այդ մասին»,- այս մասին հայտնել է Մենենդեսը Փաուերին, ով այդ հայտարարությանը ոչինչ չի պատասխանել:

Մենենդեսը նաև շնորհակալություն է հայտնել հայերի ցեղասպանության հարցում Փաուերին վերջինիս սկզբունքային դիրքորոշման համար:

Ավելացնենք, որ 2003 թվականին Փաուերը արժանացել էր Փուլիտցերյան մրցանակի գրականության մեջ հայերի ցեղասպանության, հոլոքոստի, Իրաքում քրդերի վրա հարձակման, Ռվանդայի և Բոսնիայի էթնիկ զտումների վերաբերյալ գրքի համար: