Ճապոնական Կիոտո համալսարանի գիտնականները համատեղ Panasonic Corp. կազմակերպության հետ մշակել են տեխնոլոգիա, որը հնարավոր է օգտագործել անապատների կանաչապատման համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը` հղում կատարելով կազմակերպության ներկայացուցիչներին:

Ճապոնացի գիտնականներն առաջարկել են չոր ավազի վրա քսել հատուկ քիմիական հակազդակ,որը կլանում է ջուր: Այս քիմիական նյութի միջոցով հնարավոր է ստեղծել բերքառատ շերտ,որը կլանում է հեղուկի 70 %-ը: Բացի դա նոր տեխնոլոգիան ի բացառություն արդեն գոյություն ունեցողների չի խախտում օդափոխանակությունը արմատում,ինչն էլ օժանդակում է բույսերի աճին:

Քիմիական հակազդակի մեկ տոննայի արժեքը կազմում է 100 դոլար: Նախատեսվում է տեխնոլոգիան շուկա դուրս բերել 2016 թվականին: Ակնկալվում է, որ տեխնոլոգիան մեծ պահանջարկ կունենա հատկապես Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետություններում: