Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Քաղաքապետը հայտնել է, որ ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվել է։

«Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց


Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:

Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված եւ ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը», – ասված է գրառման մեջ։