Դեռեւս չենք փոխում մեր պլանները: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հարցին, թե հնարավո՞ր է երկարացվեն սահմանափակումները, քանի որ վարակվածների թիվը երեկ շատ բարձր է եղել:


«Մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռեւս կարծում եմ՝ նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը եւ անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահին գնում ենք այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ»,-ասաց Ավինյանը:

Նա հավելեց, որ փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճանքի ոլորտներում: