Մադրիդի «Ռեալի» և իսպանական ֆուտբոլի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հաջորդ մրցաշրջանում ևս կզբաղեցնի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Marca-ի տեղեկություններով՝ Արքայական ակումբի ղեկավարությունը գոհ է 42-ամյա Ռաուլի աշխատանքից և առաջիկայում նոր պայմանագիր կառաջարկի նրան:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ապագայում Ռաուլը կարող է մարզել Արքայական ակումբի հիմնական թիմը:

Ներկա պահին «Կաստիլյան» Սեգունդա Բ-ում 40 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Ռաուլ Գոնսալեսը «Կաստիլյայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի հունիսին: