Championat.com-ի անցկացրած սոցհարցումով լավագույն գոլ է ճանաչվել հայազգի Արազ Օզբիլիսի գոլը: Կրասնոդարի Կազանը Ռուբինի դեմ տնային խաղում փրկվել է Արազ Օզբիլիսի գոլի շնորհիվ, ով հիանալի է իրացրել տուգանային հարվածը: Հայազգի խաղացողը 25 մետր հեռավորությունից հիանալի հարվածով գնդակը ուղարկել է դարպասի ձախ անկյուն:
«Ես ուղղակի հարվածեցի այնտեղ, որտեղ ուզում էի և ստացվեց այնպես, ինչպես մտածում էի: Կարևոր է, որ այս գոլը բերել ակումբի առաջին միավորը Պրեմիեր Լիգայում»,- իր գոլի մասին նշել է Արազ Օզբիլիսը: