Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին քրոնիկական ծանր հիվանդություններ։

Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»։