Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ, այնուամենայնիվ, Հայաստանում մահերի թվի աննախադեպ աճ է լինելու: Դա այլևս անհերքելի է:
Ապաշնորհ, թերևս, հանցավոր ապակառավարման արդյունքում ապապետական իշխանությունը դարձյալ պատասխանատվությունը նետեց ժողովրդի ուսերին, ազատեց ինքն իրեն այս փուլի պատասխանատվությունից և գործարկեց տնտեսությունն` առանց դրան պատրաստ լինելու: Եվ դրա գինն ավելի ու ավելի մարդկային կյանքեր են լինելու:
Իսկ պատճառը մեկն է` չգնալ խելացի, վճռական, ռիսկային, բայց անխուսափելի քայլերի, որոնք մի շարք այլ պետություններ կատարելով համեմատաբար քիչ տնտեսական և մարդկային կյանքերի կորուստներ են ունեցել: Չգնալ այդ հավասարակշռված քայլերին, որովհետև տգիտությունը, հիմարությունն ու մարտնչող մեծամտությունը դա թույլ չեն տալիս հասկանալ և անել:
Հայհոյե՛ք, մեղադրե՛ք նեգատիվիզմի մեջ, ասացե՛ք՝ ինչ ուզում եք: Մեկ ամսից մեր խոսքերի իրականանալուն ականատես կլինենք: Եթե, իհարկե թեստավորումն արվի ու ավելացվի: Կասկածներ կան, որ իշխանությունը կսկսի մանիպուլացնել վարակակիրների, հիվանդների և մահերի թվերը` դրանք իրականությունից ցածր ցույց տալու համար:
Այն ինչ կատարվում է Հայաստանում, շատ նման է հանցագործության` սեփական ժողովրդի և պետության դեմ: Հասարակական ոչ շատ գիտակից շերտերը դա չեն հասկանում և չեն ըմբռնում, բայց կգա ժամանակ, երբ ըմբռնողներն ու գիտակցողները պատասխանատվության կկանչեն այս իշխանությանը»: