Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 121-ով՝ հասնելով 2507-ի: Բուժվածների թիվը 1071 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 1393։ Մահացել է 39 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 24942 :
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: