ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ տեղադրել տեսանյութեր այդ թռիչքից։
Հիշեցնեմ, որ Շուշան Ստեփանյանը NEWS.am-ին հայտնել էր, որ մայիսի 9-ին նախատեսված տոնական միջոցառումները համավարակով պայմանավորված այս տարի տեղի չեն ունենա:
«Մայիսի 9-ի առավոտյան ծաղիկներ կխոնարհեն Հաղթանակի զբոսայգում, նաեւ տեղի կունենա ռազմական ինքնաթիռների օդային շքերթ Երեւանում եւ Գյումրիում` հայ եւ ռուս օդաչուների մասնակցությամբ: Այսօր ՍՈւ 30 ինքնաթիռները փորձնական թռիքչներ են կատարել Երեւանի երկնքում»,-ասել էր նա: