Արցախում այսօր՝ մայիսի 4–ին, ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած 32–ամյա Տարոն Ռուբիկի Պողոսյանն ամուսնացած էր, ուներ 3 մանկահասակ երեխաներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը։
«Տարոնը Վազգեն Սարգսանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել, կոչումով մայոր էր։ Գյուղում իմացան, ասին՝ սպա է մահացել, հասկացանք, որ ինքն է»,– ասաց համայքի ղեկավարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։