Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ, ոչ բժիշկների մի հսկա բանակ պաշտոնական հայտարարություններում «դեռ պարզ չէ» արտահայտությունն ընդունում են որպես մի շատ կարևոր անորոշություն, հստակեցնեմ։
Պարզ է, որ ՀՀ 1108 քաղաքացիներ, ովքեր ազատվել են վիրուսից, ազատվել են վերջնականապես։
Պարզ է նաև, որ ՀՀ 3 քաղաքացիների մոտ եղել է վարակի հայտնաբերման կրկնակի դեպք։ Բայց պարզ չէ, թե այդ 3-ը վա՞տ էին լավացել, այսինքն՝ ոչ լիարժեք, թե՞ լավանալուց հետո նորից են վարակվել։
Ահա թե ինչը պարզ չէ։ Հայտնի չեն ավելի քան հազար հարյուր ապաքինվածներից 3-ի մոտ վարակի կրկնակի հայտնաբերման նեղ մասնագիտական մեխանիզմները։ Ու էս չմո մանրուքը, ՀՀ ԱՆ-ն ներկայացնում է մի ամբողջ ստատուսով, թյուր տպավորություն ստեղծելով, թե կրկնակի վարակման հարցում դեռ կա անորոշություն։
Ոչ մի նշանակալի անորոշություն չկա։ Կրկնակի վարակի ՀՀ տվյալները չեն գերազանցում 0,3 %-ը։ Այսինքն՝ մնացած 99,7%-ի մոտ զարգանում է իմունիտետ։
P. S. Մի՛ եղեք տեղեկատվական պատերազմի անմեղ զոհ, որը վարում է ՀՀ առողջապահության նախարարությունը սեփական ժողովրդի դեմ»։