«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ, հուրախություն բնապահպանների և հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա մեր թղթակցի զանգին՝ հրամանագիրը հրապարակվելուց մեկ ժամ առաջ, պատասխանել էր․ «Եկեք չմեկնաբանեմ, էլի, ինձ մի զանգեք», իսկ ազատվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում գրառում էր կատարել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից եւ նախասիրություններից»։
Մեզ ասացին նաև, որ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա՝ նա միջազգային կազմակերպություններից մեկից բավականին բարձր աշխատավարձով փորձագետ աշխատելու առաջարկ է ստացել»։
Մանրամասները՝ թերթի համարում։