Իսպանիայում նշում են սուրբ  Մարիամին նվիրված տոնը: Իհարկե դրա կապակցությամբ ավանդության համաձայն երկրի տարբեր քաղաքներում կազմակերպվել են տարբեր ազգային տոնակատարություններ, որտեղ տեղի բնակիչները փորձել են աչքի ընկնել:

Այսպես Խեա Տրույոլս վայրում տոնակատարությունը վերածվել է դժբախտության: Բանը նրանումն է, որ կազմակերպիչները փորձել են անցկացնել գարեջրի մրցույթ: Այսինքն մասնակիցներին հանձնարարվել է 20 րոպեի ընթացքում խմել բոլորից ավել:

Մասնակիցներից մեկը, ով փորձել է բոլորին թողնել իր հետևում, այս ընթացքում խմել է 6 լիտր գարեջուր: Որոշ ժամանակ անց նա վատացել է և տեղափոխվել հիվանդանոց:  

Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մախվան նախնական պատճառը եղել է սրտի կանգը, սակայն վերջնական պատճառը կվացահայտվի դիահերձումը կատարելուց հետո: Այս մասին հաղորդել է Комсомольская Правда-ն` հղում կատարելով Laverdad.es-ին: