Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքեց իր հրաժարականի մասին լուրերը: «Անկեղծ ասեմ, չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը... Այսինքն՝ գիտեմ. մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին և ես կարծում եմ, որ սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ»,- նշեց փոխվարչապետը
Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում լուրեր էին տարածվել փոխվարչապետի հրաժարականի մասին, որը կառավարությունից հերքել էին։