Եկատերինբուրգում ձերբակալվել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի(Դեդ Հասանի) բարեկամը Թիմուր Միրզոևը, որը ավելի հայտնի է Թիմուր Սվերդլովցի մականունով: Այս մասին հայտնում է Новый Регион գործակալությունը:

Ձերբակալված Միրզոևը և քրեական աշխարհի ևս վեց ներկայացուցիչ ձերբակալվել են Մոսովյան փողոցի «Արևելյան խոհանոց» ռեստորանում: Ձերբակալվածների թվում են Լեվան Ակոևը, Պաատա Լանգվիլավան, Շալվա Ակոևը, Նասիմի Կազիմագոմեդով, Յուրի Շավիլովը, Իլհամ Օսմանովը և Զուրաբ Կևկիձեն:

Իրավապահ մարմինների տեղեկատվությամբ օրենքով գողերը հավաքվել են, որպեսզի քննարկեն վերջերս թագադրված Օլեգ Գերասիմովիչի վարքագիծը, որը հայտնի է Մումու և Սլուցկիյ մականուններով: Վերջերս Գերասիմովիչը փորձել է գործունեություն ծավալել Սվերդլովի շրջանում: 2013 թվականին նա կարճաժամկետ դատվածություն էր ստացել թմրամիջոցների պահպանման համար և ազատ է արձակվելու աշնանը:

Դեդ Հասնաը 2000 թվականներից հետխորհրդային շրջանում ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկն է: Այդպիսի ազդեցություն ունեել միայն Վյաչեսլավ Իվանկովը(Յապոնչիկը) և Զախարի Կալաշովը(Շաքրո կրտսերը): 2006 թվականին Շաքրոն երկարաժամկետ դատապարտվել էր Իսպանիայում, իսկ 2009 թվականին սպանվել էր Յապոնչիկը: Որոշ ժամանակ Դեդ Հասնաը դարձել էր քրեական աշխարհի միակ ղեկավարը, սակայն 2013 թվականին նա գնդկահարվել էր Մոսկովյան ռեստորաններից մեկից դուրս գալիս: Նա իրեն հաջորդ չէր նշանակել և այժմ նրա կլանը գտնվում է միանգամից մի քանի ազդեցիկ անդամների(այդ թվում մտնում էր նաև Միրզոևը) ազդեցության տակ: Այս մասին հաղորդում է  Lenta.ru-ն: