«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի աստղ և ձեռներեց Քիմ Քարդաշյան-Ուեսթին պապարացիները լուսանկարել են մինի բիկինիով՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին մեկուսացման ժամանակ: Կադրերը հրապարակել է Daily Mail-ը:


Լուսանկարներում Քիմը Մալիբուի լողափնյա տան տարածքում է, որը նա վարձակալում է իր ընտանիքի համար:

Քարդաշյանը Hunza G ապրանքանիշի 180 դոլարանոց շագանակագույն լողազգեստով է: Նրա կերպարը լրացնում են նույն երանգի արևային ակնոցները և խոշոր ոսկեգույն ականջօղերը:

Ըստ պարբերականի, 39-ամյա հեռուստաաստղը մեկուսացումից հետո առաջին անգամ է դուրս եկել տան տարածքից, որտեղ ապրում է ամուսնու՝ Քանյե Ուեսթի և չորս երեխաների հետ:Ким Кардашьян