Քաղավիացիայի պետ գեղեցկուհի Տաթևիկ Ռևազյանի հղիության մասին հայտնի է մի քանի ամիսների ընթացքում։
Այս պահին նա գտնվում է Դանիայում՝ ծնողների մոտ՝ նախապատրաստվելով բալիկի լույս աշխարհ գալուն։
Ռևազյանը հարցարզույցներում նշել է՝ մի քանի ամսից կվերադառնա Հայաստան՝ աշխատանքը շարունակելու, թեպետ հիմա էլ ամեն օր աշխատում է հեռավար եղանակով։
Ռևազյանը հղիության ընթացքում մի քանի լուսանկար է տեղադրել, իսկ այսօր թարմացրել՝ տեղադրելով սև զգեստով ու կլորիկ փորիկով լուսանկարն՝ այն մակագրելով «Հետհաշվարկ»՝ ակնարկելով մոտալուտ ծննդաբերությունը։
Նա լուսանկարի վրա նշել է հեղինակին՝ Նիկոլաս Կոսեդիսին, ինչպես նաև սիրելիին՝ երեխայի հորը՝ Պարույր Աբրահամյանին։
Մինչ այս Տաթևիկը չէր հանրայնացնում իր ընտրյալին, թեև Պարույրն անընդհատ տարածում էր սիրելիի մասին նյութերը։
Օրերս Տաթևիկը հրապարակել էր Պարույրի վազքի քարտեզը՝ սրտաձև՝ նշելով՝ իրեն սիրված է զգում։
Նշենք՝ Պարույրը տնտեսագետ է, կայուն զարգացման ոլորտի մասնագետ, փորձագետ։