ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի

N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ92-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: