Վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիները գերադասում են արտերկիր մեկնել Թբիլիսիից, քանի որ Վրաստանից բոլոր ուղղություններով ավիատոմսերը զգալիորեն էժան են Երեւանից իրականացվող թռիչքների տոմսերից։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Պարզվում է՝ մեր իշխանությունները գտել են նաեւ այդ երեւույթի դեմ պայքարելու ճանապարհը։
Ավիափոխադրումների արժեքի էժանացմանն ուղղված փոխարեն կառավարությունում ավելի հեշտ ձեւ են գտել՝ պարզապես ներքին կարգով խնդրել-հորդորել են, մասնավորապես՝ Եվրամիության երկրների դեսպանատներին՝ շենգենյան մուտքի արտոնագրեր չտրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ներկայացնում են Թբիլիսիից մեկնելու ավիատոմսեր»: