Նավթը համաշխարհային շուկայում մայիսի 12-ին կրկին սկսել է թանկանալ, նախօրեին արձանագրած գնանկումից հետո։ Այդ մասին վկայում են միջազգային բորսայական սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների մեկ բարելը Լոնդոնյան բորսայում թանկացել է 0,08 դոլարով կամ 0,27 տոկոսով եւ կազմել է 29,71 դոլար։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու-Յորքյան բորսայում, թանկացել են մեկ բարելի համար 0,2 դոլարով կամ 0,83 տոկոսով եւ կազմել 23,34 դոլար։