Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական գործունեությունը և քաղաքական պայքարի որակը չի կարելի արժեզրկել և իջեցնել պլինտուսի մակարդակի:
 Եթե որևէ մեկին թվում է, որ այսպիսի խոսքի «արսենալով» հաջողություն է արձանագրելու, չարաչար սխալվում է:
 Մեկ անգամ ևս համոզվում եմ, որ քանի դեռ չենք ստեղծել առողջ քաղաքական համակարգ, ոչ մի գլոբալ խնդիր չենք կարողանալու լուծել:
 Հայաստանում քաղաքական մտքի և խոսքի արժեքը պետք է բարձր լինի:
 Հասարակության կողմից տրված վստահության մանդատն այսպես հնարավոր է մսխել միայն մի դեպքում, երբ մանդատի տերը չի գիտակցում իր քաղաքական պատասխանատվությունն իրեն ընտրած հասարակության առաջ:
 Մենք իրավունք չունենք այսպիսի որակով խաթարել հանրային տրամադրությունները՝ վտանգի տակ դնելով պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը:
 Դուք դեռևս ժամանակ ունեք սթափվելու...»։


