Այսօր Դաղստանի Խասավյուրտ քաղաքում վաղ առավոտյան պայթուն է տեղի ունեցել: Vesti.ru-ն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել սահմանի անցումային կետում: Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են վարորդին՝ ստուգելու համար փաստաթղթերը: Վերջինս գործի է դրել մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ սարքը: Մահապարտն  ու 3 ոստիկանները մահացել են, կա 6 վիրավոր,1 անհետ կորած: Հարուցվել է քրեական գործ «ահաբեկչության» հոդվածով: