«Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, թե դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Այնտեղից մեզ տեղեկացրին, որ դերասանը թունավորվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն էլ գնալով կայունանում է»,–գրում է թերթը։