«Հայոց աշխարհ» թերթը գրում է, որ Կրասնոյարսկում երկու մարդու սպանությամբ ավարտված կոնֆլիկտի բոլոր  մասնակիցները տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են և լավ են ճանաչում միմյանց: Թերթի տեղեկացմամբ՝ երկու ընկերությունների ղեկավարներն էլ հայեր են, որոնք ռուսական քաղաքացիություն ունեն:

Կրասնոյարսկում խոշոր շինարարական ընկերության 41-ամյա տնօրենին սպանողներին ֆիքսել են տեսախցիկները, ինչի միջոցով էլ հաջողվել է բռնել նրանց:

Ոստիկանության տվյալներով՝ «Նովի գորոդ» և «Գաուդի» մրցակից շինարարական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են հուլիսի 18-ին՝ պարզելու, թե ով է արժանի ստանալու խոշոր տենդերը: Արդյունքում՝ ընդհանուր լեզու չգտնելով՝  փոխհրաձգություն է սկսվել, որի ժամանակա զոհվել է «Նովի գորոդ»-ի տնօրեն Վլադիմիր Պոպովը: