Երկրորդ դասարանի աշակերտուհի Վասիլիսա Գալիցինային բռնաբարելու և սպանելու համար  Ուզբեկստանի քաղաքացի  Ֆարուխ Տաշբաևը Կազանում դատապարտվել է ցմահ ազատազրկման:  

8-ամյա աղջիկը կորել էր 2013 թվականի փետրվարի 2-ին: 3 օր շարունակ հարյուրավոր ոստիկաններ և կամավորներ փնտրում էին նրան:Եվ միայն 3 օր հետո ծայրամասի մայրուղիներից  մեկում ձերբակալվել է  30-ամյա Ֆարուխ Տաշբաևը,-այս մասին գրում է Փաստինֆոն: 

«Life News»-ի փոխանցմամբ, հարցաքննության սկզբում կասկածյալն ընդունել էր, որ նա իրոք տեսել է աղջկան, բայց նշել, թե ընդամենը երեխայի խնդրանքով նրան  տարել է այնտեղ, որտեղ նա է կամեցել:Ավելի ուշ արդեն, խոստովանել է, որ բռնաբարել է և սպանել` ցույց տալով աղջկա դիակի գտնվելու վայրը:  

Հուլիսի 12-ին երդվյալ ատենակալները միաձայն կողմ քվեարկեցին` Ֆարուխ Տաշբաևին դատապարտելու համար, իսկ դատախազը դատարանին խնդրել էր մեղադրյալին դատապարտել ցմահ ազատազրկման: