«168 Ժամ»-ն անդրադարձել է տրանսպորտի 150 դրամ թանկանալու հետ կապված Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկ-հիմնավորմանը և մեկնաբանել է. «Իրականում «տնտեսագիտական հաշվարկ» հնչեղ անվանումով այդ փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան բլեֆ: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի մեթոդոլոգիայով, սակայն իրական ցուցանիշներով ուղևորափոխադրման ինքնարժեքը հաշվարկելու դեպքում կոնկրետ միկրոավտոբուսի, այսինքն՝ երթուղային տաքսիների դեպքում սակագինը ստացվում է ոչ թե 144.9 դրամ, այլ 89.6 դրամ (ներառյալ՝ 5% շահույթը):
Այսինքն՝ իրականում կարելի էր ոչ միայն չթանկացնել ուղեվարձը, այլ անգամ այն նվազեցնել 10 դրամով: Երևանի քաղաքապետարանում, բնականաբար, շատ լավ տիրապետում են իրական ցուցանիշներին, սակայն չէին կարող իրական հաշվարկ կատարել, քանի որ դրանում պետք է ներառեին «գծի փող» կոչվող վճարը, որը միկրոավստբուսների վարորդները վճարում են երթուղիների տերերին: Եթե քաղաքապետարանը հաշվարկում ներառեր այդ վճարը, կստացվեր, որ պաշտոնապես ոչ միայն աչք է փակում, այլ նաև հիմք է ընդունում վարորդներից ապօրինի գանձվող ու գծի տերերին գերշահույթներ ապահովող գումար: Իսկ գծի տերերը, ինչպես հայտնի է, հիմնականում բարձրաստիճան հանրապետականներ ու պաշտոնյաներ են: Այդ պատճառով Երևանի քաղաքապետարան կոչվող կառույցը ծիծաղելի հաշվարկ է հրապարակել, որի իմաստն այն է, որ քաղաքացիները պետք է լրացուցիչ 50 դրամ վճարեն՝ հանուն «հանրապետական ախպերության»»:
Այնուհետ թերթը մանրամասն ներկայացրել է սեփական հաշվարկը և հիմնավորել, որ մեկ ուղևորի համար ինքնարժեքն իրականում 90 դրամ է: