Հասարակությանը կարգավորման գործընթացին իրազեկ պահելու նպատակով հուլիսի 19-ին տարածված գրավոր հայտարարության մեջ Քուդիստանի համայնքների միությունը նշել է, որ թուրքական կառավարությունը ձգտում է տապալել ժողովրդավարական կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Firat գործակալությունը:
ՔՀՄ խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի կառավարությանը այն բանի համար, որ կալանավայրում գտնվող քուրդ ղեկավար Աբդուլլահ Օջալանի բուժման համար չեն թողնում անկախ բժիշկների, ինչպես նաև չեն ապահովում Օջալանի և Խաղաղության և ժողովրդավարություն կուսակցության պարբերական հանդիպումները:
Նշելով, որ կարգավորման գործընթացի երկրորդ փուլը պետք է սկսվեր հունիսի 1-ին ՔՀՄ-ն ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը մինչ այժմ գործանական քայլ չի ձեռնարկել: Քրդական շարժումը վերջին անգամ նախազգուշացրել է Թուրքիայի իշխող կուսակցությանը, որ կաավարությունը պատասխանատվություն կկրի գործընթացի փակուղի մտնելու համար, եթե շուտով չձեռնարկի հստակ քայլեր:
ՔՀՄ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ կառավարությունը նաև ջանքեր է գործադրում, որպեսզի խախտի խաղաղությունը Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններում, որոնք հսկվում են քրդական ուժերի կողմից` օժանդակելով մի շարք զինված խմբավորումների մասնավորապես «Ալ Նուսրա ճակատին», նապատակ ունենելով այդ տարածքից հեռացնել քրդական բնակչությանը: ՔՀՄ կոչ է արել թուրքական կառավարությանը վերջ տալ թշանամական վերաբերմունքը շրջանի քրդերի ազգային-ժողովրդավարական իրավունքների նկատմամբ: