Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է։ Այս մասին գրում է New York Post-ը։ Վերջինս հասարակության մեջ չի երեւացել արդեն 12 օր։
Պարբերականը նշում է, որ հնարավոր է Կիմն իրոք ֆաբրիկայի բացման արարողությանն է մասնակցել եւ կտրել կարմիր ժապավեն, սակայն հարց է առաջանում, թե արդյոք այդ լուսանկարները, որոնք հրապարակվեցին հավաստի են։
Նշենք, որ Կիմի մասնակցությամբ վերջին լուսանկարները հրապարակվել են մայիսի սկզբին։ Մինչ այդ նա էլի անհետացել էր, ու բաց թողել նույնիսկ իր պապի՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրվան նվիրված պաշտոնական միջոցառումները ապրիլի 15-ին։