Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով տրանսպորտի թանկացման հուլիսի 20-ից ուժի մեջ մտնող որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքային իշխանությունը, որը տասնյակ տարիներ նույն քաղական ուժի «տնօրինության» տակ է գտնվել, լափել է տրամվայի գծերը ու չի ընդլայնել էկոլոգիապես մաքուր այդ եւ տրոլեյբուսային ցանցը, մերտոյի ոչ մի նոր կայարան չի կառուցել ու շահագործել, այդ կերպ չի բեռնաթափել քաղաքն ու ծայրամասերն էլ ապահովել մետրոյի գծերով, ուղեւորափոխադրումները թողել է մասնավոր կազմակերպությունների հույսին, որոնք բեռնատար գազելներով /չեն համարվում քաղաքապետարանի ու հանրության սեփականությունը/ սպասարկում , եւ ընդամենը դեկորացիայի համար մի քանի տասնյակ ավտոբուսներ է ներկրել կամ նվեր ընդունել բարեգործությամբ տրվածները ու վարձով տվել, ...... երբ խոսում է հասարակական ուղեվարձի ճարահատյալ բարձրացման մասին ու եթե անգամ անկեղծ է դա ասելիս, ապա առնվազն ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ է: