Ադրբեջանում քաղաքացին տեղական խանութներից մեկում հայկական արտադրության «Մասիս» ծխախոտ է գնել, որից հետո Ադրբեջանում իսկական հիստերիա սկսվել, գրում է Turkustan.info-ն։ Քաղաքացին ահազանգել է խմբագրություն և ուղարկել ծխախոտի լուսանկարները և տեսանյութը։
Ադրբեջանի իրավապահ մարմինները հանրային զայրույթն ու հիստերին մեղմելու համար խոստացել են պարզել, թե ինչպես է հայկական արտադրության ծխախոտը հայտնվել ադրբեջանական խանութում: