«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում և աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության կողմից մի շարք միջոցառումների ծրագիր իրականացվեց, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվեցին բնակչության՝ գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վարձավճարներից որոշակի գումարներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։
Ի դեպ, թերթի լրագրողի հետ զրույցում կազմակերպության որոշ աշխատակիցներ նշում էին, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակազմում այդքան էլ միանշանակ չի ընդունել այդ որոշումը։