Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը ոչնչացրեց հազարավոր մարդկանց ներսի հեղափոխականին, աղարտեց և, ի վերջո, ապականեց հեղափոխության գաղափարը։
Եվ սա մեզնից (2018-ի հավատավոր ժողովրդից) անդարձորեն հեռացող հեղափոխականության ողբերգությունն է։ Սա հարվածներից ամենածանրն է, քանի որ վերջին երկու տարվա փորձառությունը մեզնից շատերին վերածել է... հակահեղափոխականի։
Ահա թե ինչպես են պարտվում հեղափոխությունները․ նրանք պարտվում են նախ յուրաքանչյուրիս մեջ, որքան էլ «թավշյա», «ոչ բռնի» կամ մյուս մակդիրներով փորձենք հարություն տալ նրան»: