Միացյալ արաբական էմիրություններում Նովեգիայի բնակչուհին, ով դիմել է ոստիկանությանը` հայտարարելով իր բռնաբարության մասին, ձերբակալվել է 16 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:
Նշվում է, որ բռնաբարողը ազատաարկվել է 13 ամսով:
2013 թվականի մարտին նորվեգացի դիզայներ Մարտա Դալելվը,ով գտնվում էր Դուբայում գործուղման մեջ, դիմել է ՄԱԷ-ի ոստիկանությանը: Կնոջ խոսքերով «նա բռնաբարության է ենթարկվել»: Ոստիկանները մեղադրել են նրան «ոչ ամուսնական ինտիմ հարաբերությունների, ալկոհոլի օգտագործման մեջ»: Նորվեգացուն նաև մեղադրել են սխալ վկայություն տալու մեջ. համաձայն ՄԱԷ-ի օրենսդրության բռնաբարության ապացույցի համար պահանջվում է կամ հենց բռնաբարողի, կամ չորս հասուն տղամարդու վկայություն:
Դալելվը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները և նորվեգական իշխանությունները խիստ բացասական են արձագանքել ձերբակալությանը: