Եթե հնում երջանիկ համարվելու կամ երեխա ունենալու համար պարտադիր էր ամուսնանալը, ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է: Շատ կանայք իրենց առավել երջանիկ են համարում չամուսնացած և հակված են երեխաներ ունենալ առանց ամուսնանալու:
5 հիմնական պատճառ, թե ինչու կանայք չեն ցանկանում ամուսնանալ
1. Միայնակ մայրերն ավելի ընդունված են
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այսօր միայնակ մայրերն ավելի ընդունված են, մարդիկ չեն մտածում, որ կինն ամուսնացել է երեխա ունենալու համար: Այս խնդրին բախվում են հատկապես այն ժամանակ, երբ երեխայի հայրը ավելի ունևոր է լինում: Կանայք ուզում են ցույց տալ, որ իրենց չի հետաքրքրում տվյալ մարդու ունեցվածքը:
2. Ֆինանսական անկախություն
Կանայք չեն ցանկանում, որպեսզի տղամարդիկ աջակցեն իրենց: Այսօր շատ կանայք ունեն հաջողված կարիերա և բավական եկամտաբեր աշխատանք, ինչն էլ նրանց օգնում է լավ ապրել, ճանապարհորդել, և անկախ լինել: Կանայք կարող են իրենց բոլոր կարիքները հոգալ, հետևաբար ամուսնությունը նրանց համար անիմաստ ու անօգուտ երևույթ է:
3. Չեն կարող կամ չեն ցանկանում երեխա ունենալ
Շատ կանայք չեն կարող երեխա ունենալ, հետևաբար չեն ցանկանում ամուսնանալ ու խնդիրներ ստեղծել այն մարդու համար, ով ուզում է երեխա ունենալ: Կամ կանայք չեն ցանկանում երեխա ունենալ, դրա համար չեն ամուսնանում, որովհետև վստահ չեն, որ իրենց կողակիցը նույնպես կողմնակից կլինի իրենց գաղափարին:
4. Ամուսնալուծություններն ու դժբախտ ամուսնությունները
Շատ կայանք խուսափում են ամուսնանալ վախենալով ամուսնալուծություններից: Մյուսները կարծում են, որ ամուսնությունը սահմանափակում է մարդու ազատությունը, չուզենալով կառավարվել ուրիշի կողմից նրանք խուսափում են ամուսնանալ:
5. Դեռևս սպասում են միակին
Անտեսելով չամուսնանալու բոլոր պատճառները կանանց մի խումբ դեռ չի ամուսնացել, որովհետև հույս ունի, որ դեռ հանդիպելու է այն միակին: