«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմակների պարտադիր լինելու որոշումը «լավ է ուշ, քան երբեք» շարքից է, բայց դրան զուգահեռ ձեռնոցների պարտադիր լինելու որոշումը` «ա դե լավ էլի, էլի ձեզնից բաներ եք հորինում» շարքից:
Վերանայե՛ք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը, քանի դեռ բացասական ազդեցությունը տեսանելի չէ: Կրում ենք դիմակ և հաճախակի լվանում ու պարբերաբար ախտահանում ձեռքերը: Այո՛ դիմակին, Ո՛չ ձեռնոցին»: