Նիկոլ Փաշինյանն իր առավոտվա լայվում ասաց, թե երեկ պարզել են, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուս են վարակվել:
Կորոնավիրուսի թեստերի պատասխանը ստացվում է թեստը հանձնելուց առնվազն 6 ժամ հետո, իսկ Նիկոլ Փաշինյանի երկու դուստրերը երեկ իրենց օրն անցկացրել են Ենոքավանում, ինչի վկայությունն են ոչ միայն ականատեսները, այլև նրանց սոցցանցում հրապարակված լուսանկարները, սթորիները:
Հիմա հետևություն.
- կա´մ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ վարակվել են,
- կա´մ էլ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք` նախքան հանձնած թեստի պատասխանը ստանալը թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան և վարակի տարածման ռիսկի տակ դնել մի քանի տասնյակ մարդու:
Երկու դեպքում էլ արարքը, մեղմ ասած, դատապարտելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.manukyan61